Մարդին, Սարգիս ԼոլեՆերկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում հայ ճարտարապետի կառուցած շենքը կվերածվի հյուրանոցի, փոխանցում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Մարդինի փոստատունը համարվում է իր տեսակի մեջ գեղեցկագույններից մեկն ամբողջ աշխարհում: Այն 2011 թվականի կազմված Աշխարհի ամենագեղեցիկ փոստատների ցուցակում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:

Շենքը 1890 թվականին կառուցել է հայ ճարտարապետ Սարգիս Լոլեն: 125-ամյա շենքը գործել է տարբեր նշանակյամբ, սակայն առավել հայտնի է որպես փոստատուն:

Ներկայում 122 տարվա պատմություն ունեցող շենքում վերականգնման աշխատանքներ են ընթանում: Վերականգնումից հետո այն վերածվելու է բարձրակարգ հյուրանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել