10188827921in.am-ը գրում է․

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի` ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ տվյալ պահին դեռևս չեն տարվում: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ բանակցությունների գլխավոր նպատակը կլինի երկրների միջև ամենասուր խնդիրների լուծումը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Վրաստանի նախագահի արտաքին գործերի խորհրդական Թենգիզ Փխալաձեին:

«Վրաստանի նախագահը մի քանի անգամ ցանկացած բանակցությունների պատրաստակամություն է հայտնել այն դեպքում, եթե դրանց նպատակը լինի Ռուսաստանի հետ առկա ամենասուր խնդիրների լուծումը, և որոնք իսկապես անհանգստացնում են մեր հասարակությանը: Այսօր նման հանդիպման նախապատրաստություն չի տարվում: Սակայն Վրաստանը հավատարիմ է մնում իր այն դիրքորոշմանը, որ ցանկացած սուր խնդիր պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եթե առաջարկություն լինի, մենք պատրաստ ենք քննարկել»,- հայտարարել է Փխալաձեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել