10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի դեմ ընդունված պատժամիջոցներ հող են նախապատրաստում ռազմական գործողությունների համար: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսի խոսքերն է փոխանցում Reuters-ը:

Նման հայտարարությամբ դիվանագետը հանդես է եկել Ամերիկյան պետությունների կազմակերպության` Վաշինգտոնում հրավիրված արտակաարգ նիստի ժամանակ:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել էր, որ նախագահ Բարաք Օբաման անձամբ է ձգտում պետական հեղաշրջում իրականացնել այս երկրում:

«Պատմությունը ցույց է տալիս, որ նմանօրինակ որոշումներ ընդունվուն են խոշոր ռազմական գործողություններ կատարելուց առաջ: ԱՄՆ-ը ցանկանում է կառավարել աշխարհում նավթի ամենամեծ պահուստները»,- նշել է Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Օբաման պատժամիջներ է գործի դրել Վենեսուելայի կառավարության 7 անդամների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել