Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակվել է 1992թ., ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
2000 թվականին կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի վեհաժողովում, աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ վճռել է են մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը, մարդիկ, ում օրական շահույթը անգամ մեկ դոլար չի կազմում: Իրադրությունը հատկապես մտահոգիչ է քիչ զարգացած երկրներում: Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ` մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: Այսօր մեկ միլիարդ մարդ սովի են մատնված:
Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունեն սոցիալական պաշտպանություն, որը նրանց կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/430429230347919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել