Yerevannews.am-ը գրում է.

Այսօր Վալերի Լեոնտևը նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը։ Երգիչը պատմել է իր սլացիկ կազմվածքի, պլաստիկ վիրահատությունների եւ անձնական կյանքի մասին։ «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ դիետա եմ ես պահում։

Ես դիետա չեմ պահում։ Ես ամեն օր սպորտով եմ զբաղվում՝ չհաշված զբղվածությանս։ Ես շատակեր չեմ։ Ես բնականաբար հետևում եմ իմ մաշկին, դեմքին, սակայն այդքան շատ պլաստիկ վիրահատություններ չեմ արել։

Ավելին, արդեն երկար տարիներ հրաժարվել եմ այս տեսակ միջամտություններից։ Ես հետևում եմ իմ արտաքինին, քանի որ ցանկացած արտիստի պարտքն է կոկիկ տեսքով բեմ բարձրանալ եև ներկայանալ հանդիսատեսին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել