Araratnews.am-ը գրում է.
Ամբիցիաների հայտարարություն էր»,- այսպես Աժ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց երեկ Եվրանեսթ ԽՎ-ի ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկի հայտարարությանը, թե հայերը իրավունք չունեն պահանջելու միջազգային կառույցներից` ճանաչել Հայոց Ցեղասպանությունն այն դեպքում, երբ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից տեղի ունեցող ագրեսիան:
«Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շարունակվում են: Նման խնդիր չկա, և որևէ մեկը մեզ չի կարող նման բանում մեղադրել: Կարելի էր հակադարձել, իսկ մեր պատգամավորները հակադարձել են: Մենք ընդամենը ցանկացել ենք, որ օր առաջ խնդիրը խաղաղ լուծում ստանա»,- իր խոսքում ասաց Սահակյանը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/ambicianeri-haytararuthyun-er-galust-sahakyaneh-tarasyuki-haytararuthyan-masin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



