Yerevannews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին 100-150 տարում թուրքերը հայերից մի քանի անգամ ավելի շատ վշտեր են տեսել:

Էրդողանի ժխտողական քաղաքականությունը զավեշտի սահմաններ չի ճանաչում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta-ն, Էրդողանը պնդել է, թե Անատոլիայում (Արեւմտյան Հայաստան-խմբ) հայերից վնասներ կրած հարյուրհազարավոր մարդիկ կան։

«Հեյ, Հայկական սփյուռք, մեր փաստաթղթերն այստեղ են, իսկ դու էլ հանի քո փաստաթղթերը։ Պատմաբաններին, արխիվագետներին, նույնիսկ իրավագետներին ու հնեաբաններին հանձնարարարենք, թող նրանք ուսումնասիրեն։ Երկրներ շրջելով, որոշ տեղեր փողեր բաժանելով՝ ձեր արշավներից արդյունք չեք կարող ստանալ։ Մենք լավ գիտենք, թե այդ արշավներն ինչպես են ընթանում։ Ներեցեք, բայց մենք այս հարցում հաշիվ չունենք տալու»,-ասել է Թուրքիայի նախագահը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել