Panorama.am-ը գրում է.
«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում մասնակից լրագրողները յուրովի էին վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստին ընդհանրապես, և այդ խնդրի լուսաբանմանը մասնավորապես: Մոսկովյան «Аргументы недели» շաբաթաթերթի լրագրող Ալեքսանդր Դանիլկինը «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում բարձր գնահատեց համաժողովի աշխատանքները և մասնավորապես նշեց, որ տպավորված է հետաքրքիր ելույթներով:
Նրա կարծիքով ելույթներում հնչեցին այնպիսի տեղեկություններ, որոնք իր համար բացահայտում էին: Նա տպավորված էր, որ այս ցավը և վիշտը հիշվում և ապրում է հայկական յուրաքանչյուր ընտանիքում, այսինքն` այս ցավն ապրում է ամբողջ հայ ժողովուրդը:
Դիտարկմանը, թե ինչպես է ռուսական մամուլում լուսաբանվում Հայոց ցեղասպանության խնդիրը, պատասխանել է. «Ավելի շատ նպատակային ծրագրեր են, որ հեռարձակվում են հեռուստատեսությամբ, ինչպես նաև շաբաթաթերթերում պատմական անկյուններում լուսաբանվում են Ցեղասպանության վերաբերյալ հրապարակումներ, օրինակ, մեր թերթում: Այս միջոցառումը նույնպես հայտնվելու է մեր թերթի էջերին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



