Armlur.am-ը գրում է.
Այս օրերին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ու կուսակցության անդամներն անհամբեր սպասում են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին: Բանն այն է, որ նշված կուսակցության անդամները հույս ունեն, որ Հովհաննիսյանի վերադարձից հետո Սերժ Սարգսյանի հետ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը կպարզվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կուսակցությունում զգուշավոր լավատեսություն կա առ այն, որ գոնե մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայստանում կլինի, քանի որ այդ օրը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 20-ամյակին նվիրված միջոցառում է նախատեսված: Կենտրոնը հիմնել է հենց Հովհաննիսյանը, եւ ենթադրվում է, որ նա պետք է մասնակցի այդ միջոցառմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



