1in.am–ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերին Նյու Յորք կայցելի և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ` հոբելյանական նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է TASS-ը:
«Նորին պայծառափայլությունը 2015-ի սեպտեմբերի 25-ի առավոտյան կայցելի ՄԱԿ-ի շտաբ գրասենյակ: Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նորին պայծառափայլությունը նաև հանդիպումներ կանցկացնի գլխավոր քարտուղարի և Գլխավոր ասամբելայի նախագահի հետ, ինչպես նաև կմասնակցի ՄԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր ժողովին»,- ասել է Հաքը:
Նրա խոսքերով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վստահ է, որ նրա պայծառափայլության այցը «միջազգային հանրությանը կոգեշնչի այն բանին` համընդհանուր մարդկային արժանապատվության հասնելու ջանքերը կրկնապատկելու համար` սոցիալական արդարության, հանդուրժողականության և ախարհի բոլոր ժողովուրդների միջև ըմբռնման ուղիով»:



