Armenpress.am-ը գրում է. 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում խոսել է Ադրբեջանում ԱՄՆ­ի ծրագրերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, դեսպանն ասել է, որ ԱՄՆ­ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են ամերիկա­ադրբեջանական կապերի ամրապնդման հարցեր եւ որոշում ընդունվել չորս ուղղություններով երկխոսություն անցկացնելու մասին, որոնք են` էներգետիկայի, էկոնոմիկայի, անվտանգության եւ ժողովրդավարության ոլորտները:

Նա ընդգծել է, որ երբ Նուլանդը վերադարձել է Վաշինգտոն, աշխատանք է սկսվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում քայլերը որոշելու գծով, եւ այժմ իրենք ներկայացնելու են իրենց տեսլականը Բաքվի գործընկերներին: «Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը», ­շեշտել է դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել