Անցյալ տարվա մարտ ամսին 40-ամյա Ջենի Բոնը սովորականի պես գնում էր աշխատանքի, երբ ոտքերի շրջանում սուր ցավ զգաց։ Նա մի կերպ կարողացավ հասնել աշխատանքի, սակայն նույն օրը նրա ինքազգացողությունն ավելի վատացավ, ու մի քանի ժամ անց նրա մոտ շնչարգելություն ու սրտի կանգ գրանցվեց։ Կնոջ մոտ Գիլեյն Բարեի համախտանիշ հայտնաբերվեց։ Այս խանգարման դեպքում ուղեղը զրկվում է մկանների աշխատանքը կանոնակարգող գործառույթից։

Կինը երկար ժամանակ պառկած էր կոմայի մեջ։ Բժիշկները կարծում էին, որ նրա ուղեղն այնքան ծանր է վնասվել, որ կինն անկարող է ընկալել շրջապատի ձայները։ Նա սնվում էր սիստեմաներով, շնչում արհեստական շնչառության սարքով, սակայն նա իսպառ չէր կորցրել գիտակցությունը։ Ապաքինումից հետո Ջենին ասել է, որ հստակորեն լսում ու հասկանում էր հիվանդասենյակում հնչող խոսակցությունները։ Դրանցից մեկը հատկապես ծանր ու շոկային էր նրա համար։ Ջենիի ամուսին Ջոնն ու բժիշկը մի անգամ հիվանդասենյակում խոսում էին Ջենիի վիճակի մասին։

Much-loved: Mrs Bone, pictured with her son David and husband John, had said she would want her life support switched off, but Mr Bone refused to give up on her

Բժիշկը խորհուրդ էր տալիս նրա ամուսնուն անջատել կենսապահովման սարքը, ինչից հետո Ջենին կմահանար։ Նա ասում էր, որ այսպես թե այնպես կոմայից դուրս գալու ու ապաքինվելու հավանականությունը ցածր էր։ Ջենին կաթվածահար էր ու ի վիճակի չէր շարժվել կամ որևէ բան ասել, թեպետ քննարկման էր դրված իր կյանքի ու մահվան հարցը։ Նա սրտատրոփ սպասում էր, թե ինչ կորոշի ամուսինը. կլսի՞ արդյոք բժշկի խոսքերին, թե՞ չի համարձակվի կյանքից զրկել իրեն։ Ջենին հիշում էր, որ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ ամուսնու հետ ունեցած զրույցներից մեկի ընթացքում ասել էր, որ ինքը կնախընտրեր մահանալ, քան անդամալույծ դառնալ։ Տվյալ դեպքում հավանականությունը մեծ էր, որ եթե անգամ Ջենիի կյանքը հաջողվեր փրկել, նա հավետ գամված մնար անվասայլակին։ Անկողնում պառկած՝ նա զղջում էր իր այդ խոսքերի համար, քանզի մտավախություն ուներ, որ ամուսինը, հիմք ընդունելով իր այդ խոսքերը, կարող էր անջատել տալ կենսապահովման համակարգը։ Բարեբախտաբար, ամուսինը նրա կամքին հակառակ գնաց՝ այդիսիով ապրելու հնարավորություն տալով կնոջը։ Այս խոսակցությունն ասես ապաքինվելու ազդակ ուղարկեց Ջենիի օրգանիզմին, ու նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ արձանագրվեց։ 

Near death: Jenny Bone, 40, pictured, was in a coma in hospital but heard doctors discuss ending her life only for her husband to refuse to switch off her life support machine

Վերհիշելով այս դժոխային օրերը՝ ապաքինման փուլում գտնվող Ջենին ասել է.

Ես չէի արձագանքում անգամ տարրական ռեֆլեքսային թեստերին։ Ահա թե ինչու բժիշկը կարծել էր, որ ապաքինման հույս չկար։ Ես այնքան ուրախ եմ, որ ամուսինս որոշեց մի փոքր էլ սպասել։

Ջոնն ասել էր, որ դեռևս շատ վաղ է արհեստական շնչառության սարքն անջատելու մասին մտածելու համար։ Ջոնի որոշումը ճակատագրական էր։ Օրեր անց բժիշկները լրացուցիչ հետազոտություններ կատարեցին ու զարմանքով արձանագրեցին, որ կնոջ օրգանիզմը կարող էր ինքնավերականգնվել, եթե նրան ևս որոշ ժամանակ կոմայի մեջ պահեին։ Բարեբախտաբար, այդպես էլ եղավ։ Ջենին կոմայից դուրս եկավ ու շուտով հիվանդանոցից դուրս գրվեց։

New life: Mrs Bone, pictured during her recovery, had been minutes from death before she was diagnosed with rare autoimmune disease of the nervous system Guillain-Barre Syndrome Mrs Bone, pictured during her recovery

Սկզբնական շրջանում նա քայլակի օգնությամբ էր տեղաշարժվում, սակայն նույնիսկ այդ վիճակով անձամբ էր իր հնգամյա որդուն դպրոց տանում։ Այժմ՝ պատահարից մեկ տարի անց, նա արդեն ձեռնափայտ է օգտագործում տեղաշարժման համար։ Նա այնքան է կազդուրվել, որ անգամ վերադարձել է իր աշխատանքին։ Այս դժբախտ պատահարն էլ ավելի ամրացրեց Ջենինի ու Ջոնի ընտանիքը. ամուսնու սիրո ու ճիշտ որոշման շնորհիվ Ջենին ասես երկրորդ անգամ ծնված լինի։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել