Slaq.am-ը գրում է.
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ 2015թ. մարտի 1-4-ը Տորոնտոյում կայացած hանքարդյունաբերության բնագավառի ամենամյա համաժողովին մասնակցելու համար: Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում Կանադական ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կներգրավվեն նաև կանադական ներդրումներ: Դեսպան Ջոն Քյուրը նշել է, որ իրենք ևս կարևորում են կանադական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում է ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1011276/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



