Բաղադրությունը

Լոլիկ 3 հատ 
Արքայական ծովախեցգետին 300 գրամ
Հազար (մարոլ ) – 1 փունջ,
Վարունգ 2 հատ
Աղ ըստ ճաշակի
Մայոնեզ ըստ ճաշակի 
Քնջութի սերմերը 3 ճաշի գդալ
Աղացած սև պղպեղ ըստ ճաշակի
Կարմիր պղպեղ ½ թեյի գդալ
½ կիտրոնի կտոր
Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

1. Բանջարեղենը կտել մեծ կտորներով, հազարը բաժանել կտորների:
2. Ծովախեցգետինը հասցնել եռման աստիճանի՝ աղաջրի մեջ համեմված կարմիր և սև պղպեղով, ձիթապտղի յուղով և կիտրոնի կես կտորով (ճզմել հյութը ջրի մեջ)։
3. Եռալուց հետո եփել ևս 5 րոպե: 
4. Մաքրել ծովախեցգետինը:
5. Խառնել բանջարեղենը ծովախեցգետնի հետ:
6. Վրան շաղ տալ քնջութի սերմերը, մայոնեզ լցնել, խառնել և մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել