Մի քանի օր առաջ առիթ ունեցա նայելու 90-ականներին ժողովրդի մեջ մեծ աղմուկ հանած Արշալույս գյուղի հայտնի քեֆը, որտեղ այդ ժամանակվա ռազմական էլիտան՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, նշում էր Մանվել Գրիգորյանին գեներալ-մայորի կոչում շնորհելը: Անգամ ժողովուրդն այդ քեֆին ամերիկյան հայտնի քաղաքական սկանդալի՝ Watergate-ի օրինակով անվանում էին ԱրշալույսGate։ Ամենատպավորիչն, իհարկե, այն էր, թե ինչպես է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կենացի ժամանակ ասում, որ կարևոր չէ, թե հիմա ժողովուրդն ինչ կարծիք կունենա իրենց մասին, իսկ այդ օրերին նախորդել էին ԱԺ-ի հայտնի կրակոցներն ու ծեծը, այլ այն, թե ինչ կասեն իրենց մասին 5-10 տարի հետո: Վազգենը, իր մասով, կարծես մարգարեացավ... Ժողովուրդն իրեն հերոսացրեց ու գնահատեց տարիներ անց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել