Interpress.am-ը գրում է․

Metro  լրատվականի փոխանցմամբ, անգլիական Պրեմիեր Լիգայի առաջատարներից Արսենալը` ամռանը պատրաստվում է Դորթմունդի Բորուսիային` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության առաջարկ անել:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Բունդեսլիգա տեղափոխվեց Դոնեցկի Շախտյորից 2013 թվականին և նրանով հետաքրքրված էին եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում նաև Տոտենհեմը և Լիվերպուլը:

Թեև կիսապաշտպանի գործակալը հայտարարել է, որ Մխիթարյանը երջանիկ է Սիգնալ Իդունա Պարկում, վերջինիս հավատարմությունը Յուրգեն Կլոպի թիմին կարող է փորձությունների ենթարկվել: Թեև վերջին շաբաթների ընթացքում անցկացրած 6 անպարտելի հանդիպումները ամրապնդել են դորթմունդցիների դիրքերը, այնուամենայնիվ վերջիններս կարող են չապահովել իրենց տեղը հաջորդ տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում:

Եթե թիմը չապահովեց իր տեղը աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ հարձակողական ոճի կիսապաշտպանը ստիպված կլինի դիտարկել ստացված առաջարկները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել