Ինչո՞ւ է հասարակությունը քննադատում ԱԺ ընդիմության այցը Բ26: Արդյո՞ք արդարացի է այդ քննադատությունը:
Որպեսզի ես ինքս էլ կարողանամ տալ այդ հարցերի պատասխանները, պետք է նախ և առաջ իմանամ հետևյալ հարցերի պատասխանները:
Մինչ այսօր, բոլոր երեք նախագահների օրոք, ի՞նչ է կարողացել պարտադրել ընդդիմությունն իշխանությանը:
Կա՞ այդպիսի մի դեպք, երբ իշխանություն և ընդդիմություն համագործակցությունից ընդդիմությունը շահած լինի: Խոսքը պաշտոններ ստանալու, իրենց անձնական հարցերը լուծելու և արդյունքում լռելու մասին չէ:
Արդյո՞ք չէր կարող Սերժ Սարգսյանն իր ասելիքն ասել մամլո ասուլիսով, որ պետք է ասեր անհատական հանդիպումներով:
Կարծես թե ԱԺ ընդիմադիրներն ասել էին իրենց ասելիքը: Ի տարբերություն ոչ պառլամենտական ընդդիմության՝ ԱԺ ընդդիմությունն իր մտքերը հանրությանն ու իշխանությանը հասցնելու լայն հնարավորություններ ունի: Այդ ի՞նչ պետք է նրանք ասեին անձամբ Սերժ Սարգսյանին, որ ԱԺ ամբիոնից չէին կարող ասել:
Եվ վերջապես, մենք լսեցիք նրանց փաստարկները, թե ինչու էին գնացել Բ26, բայց չլսեցինք, թե ինչ նոր բան է ասվել, և ինչ նոր բան են նրանք ձեռք բերել այդ հանդիպման արդյունքում: Շատ կարևոր է հասկանալ նաև, թե այդ հանդիպումից ինչ է շահում մեր հասարակությունը և մեր երկիրը:
Այս հարցերից շատերի պատասխանները ես ունեմ: Մնում է իմանալ մնացածի պատասխանը և կարելի է ասել՝ արդարացի է հասարակությունը, թե ոչ:
Սակայն ելնելով պատմության դասերից և մեր ժողովրդի փորձից՝ կարող եմ ասել, որ ժողովուրդն իրավացի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/859319630806060?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել