Interpress.am-ը գրում է.
Հարավային Կովկասում փոքր լարվածությամբ հակամարտությունը, ներառյալ այժմյան անկախ պետություններ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի ուշ սկսեց հասունանալ: Դա վերաբերում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:
Մինչ Հայաստանը և Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ-ի լիարժեք միութենական հանրապետություններ էին, Լեռնային Ղարաբաղը հայերի մեծամասնությամբ անկլավ էր Ադրբեջանի կազմում և ուներ ինքնավար մարզի կարգավիճակ:
Ըստ բրիտանական ակադեմիական Robert Service-ի, 1921 թվականին Իոսիֆ Ստալինը տարածքը հանձնեց Ադրբեջանի հսկողությանը, փորձելով համոզել Թուրքիային միանալու Խորհրդային Միությանը: Եթե Թուրքիայի հարցը չլիներ, Ստալինը, հավանաբար, այն կթողներ Հայաստանի տարածքում:
1920-ականներին Խորհրդային Միությունն ամուր վերահսկողություն է իրականացրել ամբողջ Կովկասում և տասնամյակներ շարունակ հակամարտությունը հանդարտվել էր տարածաշրջանում: Սակայն 1980 -ականների վերջին և 1990-ականների սկզբին Խորհրդային Միության լուծարման ժամանակ նորից առաջացավ Լեռնային Ղարաբաղի հարցը :
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, միայն միութենական հանրապետությունները միջազգայնորեն ճանաչվեցին որպես անկախ պետություններ: Լեռնային Ղարաբաղի և խորհրդային մյուս միավորումների՝ Չեչնիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի բախտը չբերեց:
1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանը վերացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը, տարածքը մասնատեց ու կցեց Ադրբեջանի հարևան վարչական շրջաններին: Իրենց հերթին, տարածաշրջանի հայերը, որոնք կազմում էին շրջանի բնակչության երեք քառորդը, 1991 թվականին հռչակեցին իրենց անկախությունը:
Հայաստանի օգնությամբ ԼՂ-ն հաղթեց պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը:
Այս նոր սուբյեկտը ռազմական գործողությունների ժամանակ ձեռք բերեց լրացուցիչ տարածք, անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը միջազգային սահմանների անխախտելիության և տարածքի ձեռքբերման համար ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ (խմբագրությունը չի կիսում այս կարծիքը):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ