Araratnews.am-ը գրում է.
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները գագաթաժողովի ընթացքում չեն քննարկի Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների հարցը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
ԱՆման հայտարարությամբ հանդես է եկել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը` խոսելով մարտի 19-20-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ անդամն երկրների ղեկավարների հանդիպման մասին:
«Չեմ կարծում, որ այս շաբաթ ԵՄ առաջնորդները քննարման կդնեն ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելւ հարցը»,- նշել է դիվանագետը:
Ռինկևիչը նաև նշել է, որ պետք չէ կապել Ռուսաստանի կողմից իրականացվող զինավարժությունները պատժամիռոցների հետ:
Նշենք, որ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը օրեր առաջ հայտարարել էր, որ Եվրոպան ներկայումս պատրաստ չէ նոր պատժամիջոցների, քանի որ մի շարք երկրների միջև այս հարցի շուրջ տարակարծություն է առկա:



