168.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է ԼՂՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական գործիչ, նախկին դիվանագետ Մասիս Մայիլյանը
- Պարոն Մայիլյան, օրերս բավականին շրջադարձային զարգացումներ տեղի ունեցան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, որն ըստ էության անուշադրության մատնվեց հանրության կողմից։ Ըստ էության, ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվում է Մինսկի խմբի կոնֆերանսի ձևաչափ։ Հետաքրքրականն այն է, որ 1992 թ. ստեղծված Մինսկի խումբը պետք է հասներ կրակի դադարեցմանը Ղարաբաղում և հրավիրեր Մինսկի կոնֆերանս, փաստորեն, այն հրավիրվում է 23 տարի անց, և Բելառուսի ԱԳ նախարարը խոսում է բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի և խաղաղության համաձայնագրի մասին այն ժամանակ, երբ ԼՂ հակամարտությունն ըստ էության ավելի շատ գտնվում է արևմտյան համանախագահների «կառավարման» ներքո` ՌԴ զբաղվածության պատճառով, և Մինսկը, ըստ էության, դարձել է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման հարթակ։ Ո՞րն է այս գործընթացի նպատակը և ի՞նչ են պատրաստում միջնորդները հակամարտող կողմերի համար։
– Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 23 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Մինսկում, բացարձակապես չի խոսում խաղաղության պայմանագիր ստորագրելու կողմերի և միջնորդների պատրաստակամության մասին։ Վերջին 9-10 տարիների ընթացքում կողմերը նույնիսկ չեն կարողացել համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է պատրաստվեր համապարփակ համաձայնագրի նախագիծը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



