Եթե ասում եք՝ Հայաստանում ընդդիմություն չկա, ուրեմն իշխանությունները լավն են, ընդդիմանալու թեմա չկա...
Աշխարհի յուրաքանչյուր հասարակություն կերազեր, որ իր երկրում ընդդիմություն, առավել ևս ընդդիմության կարիք չլինի...
Եթե ասում եք՝ ամեն ինչ վատ ա, ընդդիմության կարիք կա, բայց եղած ընդդիմությունը վաճառվող է ու հաճախորդ, նշանակում ա՝ այդ ընդդիմությունն էլ հույս չունի, որ ձեզանով իշխանության կգա ու նախընտրում ա տորթի մի կտորն ամբողջ տորթի փոխարեն (ի վերջո, բոլորի կռիվը այդ տորթի և/կամ նրա կտորների համար ա)...
Եթե ասում եք՝ Հայաստանում եղած հատուկենտ ընդդիմադիր ուժերը վստահություն չեն ներշնչում, վարկաբեկված են, ձախողված ու անսթափ, ուրեմն իշխանությունն այդ դեպքում ձեզ համար ավելի վստահելի ու ընկալելի ա...
Փաստորեն, բոլոր ասպեկտներով իշխանությունն այլընտրանք չունի, գնացեք, խելոք սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկեք, որ հնարավորինս երկարաձգեք ՀՀԿ-ի իշխանությունը... Չէ՞ որ, ըստ ձեզ, ՀՀԿ-ի հակառակորդները կամ չկան, կամ վաճառված են, կամ վստահելի չեն...
Կամ էլ հստակ կողմնորոշվեք՝ ումից և ինչ եք կոնկրետ ուզում, ազզ ջան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/908187805892582?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել