Հայաստանում բոլորին թվում է, թե իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել: ՀՀ-ում մոտ 100 գրանցված կուսակցություն կա, 1000-ավոր ՀԿ-ներ, շարժումներ և այլ ֆլան-ֆստաններ, որոնց ճնշող մեծամասնության հասարականպաստ գործունեության ծավալումը սահմանափակվում է այստեղից-այնտեղից գրանտ կպցնելով լավագույն դեպքում, բայց, որպես կանոն, այդպես թղթի վրա էլ մնում են, և դա պետք է գալիս միայն ԶԼՄ-ներում հարցազրույց տալուց հավուր պատշաճի ներկայանալու համար, ասենք, «Հանուն երիտասարդների բարօրության շարժման» ղեկավար Վալոդ Վալոդյանը և այսպես շարունակ:
Շատ զավեշտալի կլիներ, եթե այդ կազմակերպությունների դեմ քաղաքական հետապնդում սկսվեր... Հարց է առաջանում նաև՝ ո՞ւմ դեմ էր ուղղված լինելու այդ հետապնդումը՝ պետռեգիստրի գրանցման վկայականի՞:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/796728587063980?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել