Araratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ խորհրդարանում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը:
Ինչպես նիստի պաշտոնական բացմանը նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ, այլ ոչ զուտ ԵՄ-ի հետ երկկողմ փոխգործակցության գործիք:
«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների և մեր հասարակությունների միջև շփումների ակտիվացման համար»,- ասաց Գ.Սահակյանը:
Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, թե ոչ, դա, ըստ ԱԺ նախագահի, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կօգտագործվեն վեհաժողովի առանձնաշնորհները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




