Սրանց նկարները նայում ես, ու առաջին բանը, որ միտքդ է գալիս, մեր պապերի կողմից երկնած այս ծանրակշիռ խոսքերն են՝ «այ փսլնքոտներ»: Եթե առաջին հայացքից չկարողացաք գուշակել, ապա ասեմ, որ սա «ջենթլմենների» հերթական հավաքն էր մեր սիրելի քաղաքում: Սրանք այն մարդիկ են, ովքեր, իրենց սնդուսափայլ հետույքներն էլեգանտ ռեստորանում գցելով, վիսկիի գավաթի ու սիգարի շուրջ համադամ տրյուֆելի արիստոկրատ համտեսումներով փորձում են իրենք իրենց համոզել, որ ջենթլմեն են: Գլխներիդ հաստության սիգարն ու արդուկված կոստյումը չէ, որ մարդուն ջենթլմեն է դարձնում, այլ այն, ինչը լինում է ներսից։ Դուք դասագրքային ջենթլմենի էժան կապկում եք, փուչիկ։
Ու թող ինչ-որ մեկը փորձի ինձ համոզել, որ տվյալ սուբյեկտի մտքով, իրոք, ինչ-որ բան անցնում է այս պահին, ոչ թե միակ գալարը շարժելու անհույս փորձեր է անում տեսախցիկի առաջ:
Եվ այս խեղճերին ջենթլմենության պատրանքով վարակած է պահում Ամենայն հայոց ջենթլմեն, Արևմտյան Հայաստանի Վտարանդի հյուպատոս Էռնեստ Մարկոսյանը, ով մի երջանիկ օր հայելու տակ գտնվող դարակում հայտնաբեց ժելեյով տարա և այդ օրվանից սկսեց ինքն իրեն կոչել Էռնեստո Մարկո:
Ցավալին այն է, որ «լուրջ դեմքերի» այս հավաքում կարող ես տեսնել իրականում լուրջ դեմքերի, ովքեր, չգիտես թե ինչու, ընկել են այս ձևականությունների կույտի խելքին: Ռաֆայել Քոթանջյան, Դուք պատմություն ունեցող Արտիստ եք, ցավում եմ, որ Ձեր դերը հիմա փսլնքոտ ինքնակոչի թատրոնում ջենթլմեն խաղալն է: