Համաշխարհային առաջատար մամուլը պարբերաբար անդրադառնում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, տարբեր պետություններում, ամենատարբեր մակարդակներում, Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, տեղի են ունենում քննարկումներ և լսումներ: Այս ամենը օտարերկրյա քաղաքացիների շրջանում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մեծ հետաքրքություն է առաջացնում: Վստահ եմ` այս ինֆորմացիոն բարձր նոտայի արդյունքում առաջիկա ամիսներին տուրիստների նոր հոսք է լինելու դեպի Հայաստան, և դրան պետք է պատրաստվել:
Միայն առաջին հայացքից է թվում, որ տուրիզմը հեշտ բիզնես է: Իրականում, բավարարել հետաքրքրասեր և նրբաճաշակ տուրիստի պահանջները բավականին բարդ է, և դրա համար պետք է լուրջ ուշադրություն դարձնել այս բնագավառը սպասարկող կադրերի պատրաստման գործին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել