Ջուր չի լինիSlaq.am-ը գրում է.

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ եւ Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի եւ հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել