«100-ամյակն առանց ռեժիմի» ոչ բարով շարժումն իր սև գործն արեց, Արևմտյան երկրների շատ պատվիրակություններ մտահոգ են և վստահ չեն ապրիլի 24-ին անվտանգության ապահովման կազմակերպմամբ: Մի շարք երկրների հատուկ ծառայություններ ՀՀ կառավարությունից լրացուցիչ տեղեկություններ և երաշխիքներ են պահանջել:
Օտարերկրացիներին սեֆիլյանականների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մասին տեղեկություններն առավել տագնապալի են թվացել, երբ իմացել են, որ այդ շարժման կազմում կան նաև ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներ:
Սեֆիլյանները և իր «խմբի» անդամները պետք է իմանային, թե ինչ անմտածված, անիմաստ ու վտանգավոր խաղ են խաղում… Պետք է իմանային, որ իրենց այդ քայլով հեղինակազրկում են մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր ազգին: Ստացվում է, որ միասնական չենք, որ մեզ համար չկան սրբություններ, համազգային խնդիրներ, հարգանք Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի, մեր անցյալի ու համազգային խնդիրների շուրջ:
Իսկ չուգասզյանների նման բախտախնդիրները թքելով այդ ամենի վրա՝ «ՀԺ»-ի թղթակցի` ի՞նչ եք անելու ապրիլի 24-ին հարցին պատասխանում է. «Անհնազադություններ: Մենք մասնակցելու ենք ոգեկոչման արարողությանն ու հետո անելու ենք մեր այլընտրանքային բաղկացուցիչ մասը: Այս տարի մենք պետք է ռեժիմից ազատվենք, ու այդ գործողություններն սկսվելու են ապրիլի 24-ից»:
Սա առնվազն թուրքի վաստակ է, ուրիշ ոչինչ… Այլ մեկնաբանություն ու գնահատական չունեմ:



