Tert.am-ը գրում է.

Մարտի 16-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ և հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարը մասնավորապես խոսել է  Բոլոնիայի  գործընթացի  մասին,  փաստել  է, որ  ստեղծվելով  ԵՄ կրթական տարածքում  գործընթացն  արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում,որոնք ԵՄ անդամ չեն, ապա  մանրամասն խոսել է մեր երկրում  իրականացվող  եվրոպական  կրթական ծրագրերի մասին:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել