Ի՞նչ է տաղանդը, ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է, երկրորդը՝ մոլուցք... Դա այն զուսպ, անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի, բնության, տիեզերքի հանդեպ: Կյանքի հանդեպ: Եվ նաև բռնկվել գաղափարից: Բայց և կարողանալ կասկածել, կասկածել ամեն ամեն հերթական քայլից, ամեն արդյունքից: Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում` պաշտանմունքի հասնելու աստիճան: Անկախություն, խորաթափանցություն: Գիտակցումը սեփական հնարավորությունների: Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն: Կարողանալ հրապուրվել: Ու չզգալ, չնկատել, թե ինչպես է անցնում գիշեր, երբ է լուսանում... Դա պիտի լինի տարերայնորեն...
Ունենալ պաշտանմունքը գեղեցկության, փնտրել գեղեցկության գրացիա ամեն ինչում... Կարողանալ տեսնել, զգալ գեղեցկությունը մի հայացքով, ակնթարթորեն...
Ստեղծագործությունը տարերք է: Ստեղծագործողը` նույնպես...
«Գիտությունը սկսվում է զարմանալուց...». սա Արիստոտելի խոսքն է: 
Կարևոր է, որ այդ հատկությունը` զարմանալու, որը թվում է, թե հատուկ է միայն երեխային, մնա, պահպանվի ամբողջ կյանքում... Հենց դա... Զարմանալու հատկությունն է հարակյաց դարձնում հաճարի ստեղծագործական կյանքը...
Հանճարը, ինչպես ջրվեժը, ինքն է բացում իր ճանապարհը: Տաղանդը կարող է ջարդվել, անգամ կործանվել արգելքներին հանդիպելիս, հանճարն այդպես չէ, նա սնուցվում է հենց այդ արգելքներց: «Տաղանդն աշխատում է, հանճարը՝ ստեղծում». Շումանիին: «Հանճարը չի հետևում օրենքների, այլ ինքն է ստեղծում օրենքները» (Կանտ):
Գրիգոր Գուրզադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել