Lurer.com-ը գրում է.

Ուկրաինական քաղաքականության օրակարգում կանգնած չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` երկուշաբթի օրը գերմանական Bild ամսագրում հրապարակված հարցազրույցում:

«Ես ողջամիտ չեմ համարում այսօր տվյալ հարցի շուրջ բանավիճելը: Այն հիմա օրակարգում կանգնած չէ: Մենք պետք է կենտրոնանանք բարեփոխումների վրա, կատարենք մեր տնային առաջադրանքն այդ ոլորտում», -  հայտարարել է Պորոշենկոն, հավելելով, որ դաշինքին անդամակցելու հարցն ուկրաինացիները կլուծեն հանրաքվեի ընթացքում:

Նաև, Ուկրաինայի ղեկավարի խոսքով` եվրոպական 11 պետություններ այսօր Կիևին աջակցում են «ռազմական և տեխնիկական մատակարարումներով»: «Խոսքը ոչ մահաբեր սպառազինության և ռազմատեխնիկական աջակցության մասին է»,-հավելել է նախագահը:

Պորոշենկոն նշել է, որ հանդես է գալիս 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը բոյկոտելու օգտին, որովհետև «քանի դեռ ռուսական զորամասերը գտնվում են Ուկրաինայում, աշխարհի առաջնությունն այդ երկրում անկացնելն աներևակայելի է»: Նա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դատապարտել է մայիսի 10-ին Ռուսաստան այց պլանավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել