Tina was 18 stone when she met Mark on Facebook, but quickly started gaining weight, eventually tipping the scales at 28 stone The bride at the height of her weight gain prior to the wedding

Թինա Վինմիլը միշտ էլ ավելորդ քաշի խնդիր է ունեցել, սակայն նա էլ ավելի գիրացավ իր «Facebook»-ի միջոցով իր սիրեցյալի հետ ծանոթանալուց հետո։ Այս 43-ամյա կինը մի դուստր ուներ նախորդ ամուսնությունից, սակայն երբ նա հանդիպեց իր ներկայիս ամուսնուն՝ Մարկին, դեռահաս աղջնակի պես սիրահարվեց նրան։ Նրանց սերը փոխադարձ էր, ու շուտով նրանք սկսեցին միասին ապրել։ Որոշ մարդիկ սիրահարվելուց հետո դառնում են սենտիմենտալ և չեն կարողանում կարգին սնվել։ Մարկի ու Թինայի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն էր։ Սիրուց նրանց ախորժակը բացվում էր, ու նրանք անջատված ուտում էին։ Ընդ որում, Թինան առանձնապես աչքի չէր ընկնում տնարարությամբ, ուստի զույգը հաճախ պատվիրում էր ֆասթ ֆուդ։

I picked out a size-12 wedding dress and it slipped right over me. It felt incredible and I fell in love with it - Tina Winmill, 43, chose a flattering dress to cover her sagging skin following her dramatic weight loss Tina Winmill, 43, was left with layers of sagging skin after she lost half her body weight ahead of her wedding day

Մարկն ու Թինան մի լավ գիրացան համատեղ կյանքի ընթացքում։ Այս մասին խոսելիս Թինան ասել է.

Մենք այնքան թունդ էինք սիրահարված իրար, որ չէինք նկատում ավելացած կիլոգրամները։ Մենք գիտեինք, որ պետք էր նիհարել, սակայն դժվար էր դրա համար մոտիվացիա գտնել։ Եթե Մարկը եռակի գեր էլ լիներ, ես միևնույն է՝ կսիրեի նրան։

Despite achieving a size 8 weight goal on top, the bride had to go a size up to accommodate for the rolls of drooping flesh The brides dress covered her arms, which ensured that she wasnt conscious about the loose rolls around her armpits

Մարկը ևս սիրում էր կնոջը՝ անկախ նրա քաշից։ Ուստի նրանք կարիք չունեին իրար դուր գալու համար նիհարել։ Նրանք այսպես թե այնպես դուր էին գալիս իրար, ուստի նիհարելու համար ինչ-որ այլ մոտիվացիա էր պետք։ Այս մոտիվացիան նրանց հարսանիքն էր լինելու։ 2010 թ.-ի սուրբ ծննդյան տոնին, երբ Մարկն ամուսնության առաջարկություն արեց Թինային, նա 127 կգ էր կշռում։

Ta da! The happy couple on their wedding day after they both shed their desired weights

Թինան մերժեց առաջարկությունը, ավելի ճիշտ՝ հետաձգեց իր դրական պատասխանը։ Նա ասաց, որ կամուսնանա նրա հետ միայն այն ժամանակ, երբ կորցնի ներկայիս քաշի ուղիղ կեսը։ Նա ցանկանում էր իր հարսանիքի օրը գեղեցիկ հարսանեկան զգեստ կրել, մի բան, որ անհնար էր իր կառուցվածքով։ Ինչպես նշեցինք, Մարկը նույնպես աչքի չէր ընկնում սլացիկ կազմվածքով։ Նա ոչ ավել, ոչ պակաս 158 կգ էր կշռում։

Mr Winmill prior to the weight loss, suffering from sleep apnoea Mark Winmill was diagnosed with sleep apnoea, a condition associated with being overweight, which causes interrupted breathing during sleep - they both knew they had to change their lifestyles

Սիրահար զույգը գիտակցեց, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, ու ժամանակն է վերջ դնել շատակերությանն ու անառողջ սննդակարգին։ Նրանք դիմեցին մասնագետների օգնությանն ու սկսեցին հաշվել սննդամթերքի կալորիաները։

The pair went on to shed life-changing amounts of weight through portion control, and revealed their slimmer physiques at their wedding

Թինան, ում մոտ գիրության հետևանքով քնի օբստրուկտիվ ապնոէ էր ձևավորվել, օրինակելի տնային տնտեսուհի դարձավ։ Նա արդեն ինքն էր պատրաստում ուտեստները։ Ճիշտ սննդակարգի ու մարմնամարզության շնորհիվ Թինան 63 կգ նիհարեց։ Մարկը, ով ևս զգալիորեն նիհարել էր, Թինային ասաց.

Դու արդեն հասել ես մեր պայմանավորված քաշին, ուստի ինձ հետ չամուսնանալու ոչ մի պատրվակ այլևս չես կարող բերել։

The happy couple lost a combined 23 stone and exchanged vows on 1 November 2013 in front of 20 guests

Թինան ինքն էլ երազում էր հարսանիքի օրվա մասին։ Միակ խնդիրը կախ ընկած մաշկն էր, որի ընդհանուր ծավալն ավելի քան 3 կգ էր կազմում։ Նա արդեն 8-րդ չափսի հագուստ էր կրում, բայց ստիպված էր փակ զգեստներ հագնել, որպեսզի լխկած մաշկը չընդգծվի դրանց տակից։ Թինան կարողացավ այնպիսի հարսանեկան զգեստ ընտրել, որը քողարկում էր նրա մաշկի ավելորդ զանգվածը։ Հարսանիքի օրը նրանք շրջապատված էին ամենամտերիմ մարդկանցով։ Զույգն ընդամենը 20 հյուր էր հրավիրել։ Թեպետ Թինան բարդույթավորվում էր ավելորդ մաշկից, այդ օրն ուղղակի հեքիաթային անցավ։ Ո՛չ ամուսնության օրը, ո՛չ դրանից հետո մարդիկ չէին կասկածում, որ Թինան իր հագուստի տակ «տհաճ գաղտնիք» էր թաքցնում։ Նա միայն վերջերս է անկեղծացել այդ  խնդրի մասին։ Նա մինչ օրս չի ձերբազատվել մաշկի ավելորդ զանգվածից, սակայն նրա ամուսինն այնպիսի մեծ սիրով ու հոգատարությամբ է շրջապատել նրան, որ նա աստիճանաբար ազատվում է իր բարդույթներից։ Նա ասում է, որ թեպետ ուրախ կլիներ անհետևանք նիհարել, միևնույնն է՝ ավելորդ կիլոգրամներն ավելի շատ անհանգստություն էին պատճառում իրեն, քան կախ ընկած մաշկը։

Were both keeping the pounds off - Mrs Winmill has insisted the pair will stick to their new weight of 9st 11lbs and Mr Winmills of 13st 3lbs

 Այս մասին խոսելիս Թինա Վինմիլն ասել է.

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես մենք բոլորովին այլ մարդիկ լինենք։ Ես ու ամուսինս ոչ միայն ավելի առողջ ենք, այլև կես մարդ ենք, սակայն բառի ամենադրական իմաստով։ Մենք մեր քաշը կիսով չափ նվազեցրել ենք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել