xaviAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը պայքարում է ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Համապատասխան գրառումը Պորոշենկոն արել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Մեր հստակ և հետևողական դիրքորոշումն է՝ Մինսկն այլընտրանք չունի։ Մենք կատարում ենք հրադադարի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Ուկրաինան ապացուցել է, որ մենք պայքար ենք մղում ոչ միայն  սեփական, այլ նաև եվրոպական անվտանգության համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայում մեկնարկել է Պյոտր Պորոշենկոյի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել