Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թնջուկի հանգուցալուծումը կողմնակի ճնշումների է ենթարկվում: Իրան-«5+1» միջազգային բանակցային ձևաչափի շրջանակներում պաշտոնական Թեհրանի վրա հավելյալ կերպով ներազդելու համար հերթական առիթն է ստեղծել Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության կարևորագույն մրցակից-հակառակորդներից մեկը՝ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը: Միապետության արքայազն Թուրքի ալ-Ֆայսալը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան ձգտելու է Իրանի հետ հավասարակշռության: Եթե Թեհրանին հնարավորություն է ընձեռնվելու՝ հարստացնելու ուրանը ցանկացած աստիճանի, նույնը կանենք նաև մենք: Այժմ դուռը դեպի միջուկային աշխարհ բաց է: Այդ իսկ պատճառով մենք դեմ ենք հանդես եկել բանակցություններին»:
Փաստորեն, հերթական անգամ առնվազն խոսքային մակարդակում վերահաստատվում է այն տեսակետը, որ Իրանի միջուկային ծրագրի իրագործումը սկիզբ կդնի Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքին, որին բացի վերոհիշյալ տարածաշրջանային տերություններից՝ իր ողջ հնարավորություններով կլծվի նաև Թուրքիան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել