Պատասխան տարբեր օգտատերերին, ովքեր հաճախակի տալիս են այս հարցերը. «էս ինչը ձերոնցից չի, խի՞ ես գովում... խի ես լավ բան ասում, խի ես հետն ընկերություն անում... և այլն» կամ « էս ինչը ձերոնցից ա, խի՞ ես քլնգում... խի ես վատաբանում, խի ուշադրություն չես դարձնում, խի չես սիրում... և այլն», ում հարցերն կարող եմ դիտարկել իբրև զոմբիացման հետևանք.
Հարգելինե՛րս, որևէ քաղաքական կառույցի անդամակցելը, սատարելը կամ համախոհ լինելը չի՛ նշանակում, որ ես չպետք է սուբյեկտիվ կարծիք ունենամ, չի՛ նշանակում, որ ես չեմ կարող այն արտահայտել, չի՛ նշանակում, որ պետք է աչք փակեմ ինչ-որ բանի վրա... Բնականաբար, երբ մարդկանց ինչ-որ խմբի անդամ ես, լինի դա կուսակցություն, հասարակական կազմակերպություն, ակումբ... և այլն, պետք է կիսես ընդհանուր գաղափարները, ընդհանուր միտքն ու նպատակները, բայց դա չի՛ նշանակում, որ պետք է թաղես կամ չունենաս քո սուբյեկտիվ կարծիքը...
Հարգելինե՛րս, եթե ես լինեմ մարդկանց ինչ-որ խմբի մեջ, որտեղ ես չեմ կարողանա արտահայտել ի՛մ մտքերը, ի՛մ կարծիքը, ի՛մ մտահաղացումները, ի՛նձ հուզող հարցերն և այլն, ապա ես պարզապես չե՛մ լինի այդ խմբում....
Հ.Գ. Հուսամ, որ ըստ պատշաճի պատասխանեցի Ձեր հարցերին,Հ.Գ. Հուսամ, որ ըստ պատշաճի պատասխանեցի Ձեր հարցերին, որոնց այլևս վերադառնալու կարիք չի լինի:
Հ.Գ.Գ. Կներեք, որ այսքանը կարդացիք՝ ժամանակ վատնելով իմ վրդովմունքն ընթերցելու վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/390688397667190
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել