Բաքուն շարունակում է հակադրվել ՄԽ համանախագահներին. ՆալբանդյանPanorama.am-ը գրում է.

Հայաստանը ողջունել է մինսկյան պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթուղթը և լիահույս է, որ ձեռք բերված համաձայնությունը ճանապարհ կհարթի դեպի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով` հակամարտությունների կարգավորման հարցում պետք է հաշվի առնել, որ հակամարտությունները տարբերվում են մեկը մյուսից և տարբերակված մոտեցում են պահանջում: 

«Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի պարագայում խաղաղ կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է և այս ձևաչափին հակասող հայտարարությունները խարխլում են այդ գործընթացը»,- ընդգծեց Է.Նալբանդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել