Imyerevan.com-ը գրում է.

Գարնան գալստյան հետ շատերս արդեն սկսում ենք ծրագրել մեր ամառային հանգիստը։ Եվ եթե այդ ծրագրի առաջին կետում գրանցված չէ «տատիկի գյուղը» կամ «Սևանը», այլ կա իրական հնարավորություն և ցանկություն երկրից դուրս գնալու, imYerevan.com-ը ActiTour տուրիստական ընկերության հետ համատեղ կառաջարկի մեկնել Հունաստան, կոնկրետ՝ Կրետե կղզի։ Հատկապես, եթե համարձակվել եք մտածել Թուրքիայում հանգստանալու մասին։

Հարմար գինը։ Եթե գումարային խնդիրը չլիներ, կարելի էր մեկնել, ասենք՝ Մարս մոլորակ՝ կլիման շատ չի տարբերվում, ջուրն էլ կարծես գտնվել է։ Այնպես որ, նախևառաջ կխոսենք ֆինանսներից։ Կրետեում տասն օր հանգստանալու գները սկսվում են 400 000 դրամից՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոց, ապահովագրություն։ Անթալիա մեկնելու փաթեթները կա՛մ ունեն նույն գինը, կա՛մ ավելի թանկ են։

Shuterstock Patryk Kosmider
Shuterstock Patryk Kosmider

Հանգստացողները։ Եթե Անթալիայում ամեն քայլափոխի կհանդիպեք թուրքերի և ադրբեջանցիների, Կրետեում հանգստացողների մեծ մասը եվրոպական երկրներից են՝ Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա։ Այնուամենայնիվ, եթե անգամ ինչ-որ թուրքական գերդաստան որոշի հանգստանալ Կրետեի հյուրանոցներից մեկում, ActiTour-ում այդ մասին շատ արագ կիմանան և Ձեզ մեկ այլ հյուրանոց կառաջարկեն։

Shutterstock  astudio
Shutterstock astudio

Պատմական մշակույթը։ Ո՞վ չգիտի Հունաստանի հարուստ առասպելաբանության մասին։ Կրետե կղզում կարելի է այցելել Զևսի թանգարանը, տեսնել այն քարանձավը, որտեղ Զևսն է ծնվել, հաղորդվել մարդկության պատմական անցյալի հետ։ Հույներն աչքի լույսի պես են պահում իրենց մշակութային գոհարները, այնպես որ կարելի է նաև դասեր քաղել։

 Shuttersyock Tanjala Gica
Shuttersyock Tanjala Gica

Ժամանակակից մշակույթը։ Հավատացած եղեք, որ թուրքական լողափերում ամեն օր ստիպված եք լինելու «մուղամ» ունկնդրել։ Այլ բան է հունական ռոմանտիկ և մեղմ երաժշտությունը։ Կրետեի հյուրանոցներում շաբաթը մեկ կազմակերպում են հունական սիրտակի պարի երեկո, նաև նվագում առաջին հայացքից հայկական թառը հիշեցնող բուզուկի գործիքի վրա։

Shutterstock  T photography
Shutterstock T photography

Խոհանոցը։ Կրետեում «All inclusive» համակարգով գործող բոլոր հյուրանոցներում օրգանական սնունդ է մատուցվում։ Ծովամթերքն էլ այնքան թարմ է, որ կարելի է այն տեսնել և՛ կենդանի վիճակում, և՛ վայրկյաններ անց՝ արդեն որպես ուտելիք։ Խմիչքներից օզուն շատ նման է հայկական տնական օղուն։

Shutterstock Andrei Nekrassov
Shutterstock Andrei Nekrassov

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել