ՀՀ զինանշանում մեր երկիրը վախկոտ է ներկայացված. Մասնագետները՝ շտկումների ու կատարելագործման անհրաժեշտություն են տեսնումPanorama.am-ը գրում է.

Հայաստանի զինանշանում առկա են և դիզայներական ու նկարչական սխալներ, և հայ ժողովրդի անցյալի ոչ ճիշտ մեկնաբանություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով վերջերս ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: 

«Պետք է հստակեցվի զինանշանը: Երեք տարի է աշխատում եմ այդ ուղղությամբ: Պետք է կատարելագործենք այն: Մեկ-երկու ամսից կունենաք այդ տարբերակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ի սկզբանե վատ տարբերակն է ընդունվել, տարիների ընթացքում էլ գերբի վրայի խորհրդանշանները կամայականորեն փոխվել են: 

Ասուլիսին ներկա հանձնաժողովի անդամ մշակութաբան Գագիկ Մանասյանն ասաց, որ ինչպես մարդու անձնագիրն իր մասին տալիս է հստակ տեղեկատվություն, այնպես էլ երկրի գերբը պետք է հստակ լիարժեք պատկերացում տա այդ երկրի անցյալի, ներկայի ապագայի, երկրի վարած քաղաքականության մասին: 

«Մեր գերբը վախկոտ երկրի, վախկոտ քաղաքականության պատկերացում է թողնում: Գերբի ստեղծման հիմքում առաջնայինը գաղափարական, բովանդակային նկարագրությունն է»,- ասաց նա:

Մշակութաբանն առանձնացրեց մի քանի թերություններ, մասնավորապես՝ գերբի վրայի առյուծի բերանը փակ է, գերբագիտության օրենքով անընդունելի է առյուծին պատկերել փակ բերանով. «Դա նշանակում է, որ այդ առյուծը մեռած է, անպաշտպան է, ընդունակ չէ ինքնահարձակման, պաշտպանության: Բաց բերանով առյուծը խորհրդանշում է ծնունդ, զորություն, հզորություն, իսկ փակը՝ խղճություն, անզորություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել