Շահումյանի կռիվների թեժ ժամանակներն էր, երբ Թաթուլը իր զինակից ընկերների հետ ռազմական հրաշքներ էր գործում Շահումյանում` թշնամուն պահելով ահ ու սարսափի մեջ: Այդ ժամանակներում հակառակորդի ճամբարում զանազան լուրեր էին պտտվում, թե հայերը ատոմային զենք ունեն, բայց ինչ ատոմային զենքի մասին կարող էր խոսք լինել, երբ տղերքը անգամ ՏՈԶ տիպի հրացան չունեին իրենց մոտ: Եվ այսպես մի լրագրող այդ օրերին հյուրընկալվում է Շահումյանում` դեպքերը լուսաբանելու պատրվակով: Հարցազրույց է վերցնում գյուղի բնակիչներից, կռվող տղաներից, անգամ ականատեսը լինում կռիվներից մեկին: Մինչ նրա Շահումյան հասնելը նրան էին հասել այն լեգենդները, թե իբրև հայերը ատոմային զենք ունեն: Եւ այսպես, երբ նա հարցազրույց է վերցնում Թաթուլ Կրպեյանից, անդրադառնում է նաև այդ հարցին, թե իրոք դուք ունեք ատոմային զենք, թե ոչ: Թաթուլը ժպտալով հստակորեն պատասխանում է. «Այո ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում, ահա այն»` ասելով այսքանը ցույց է տալիս իր մոտ եղած F1 տիպի նռնակը: Ահա և հայ ֆիդայինների ատոմային զենքը, որը միակն էր եղած ամբողջ ռազմական պաշարում, և այն իր մոտ էր պահում քաջարի հայորդի` Թաթուլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել