Կարծես մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, և ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ բնականաբար, ինչպես միշտ սկսվեցին շահարկումներն ու քննադատությունները:
Զարմանալի ժողովուրդ եք, կուսակցություններին չեն հրավիրում` բողոքում եք, հրավիրում են՝ քննադատում եք` նրանց անվանելով Բաղրամյան 26-ի հաճախորդ: Կուսակցությունների ներկայացուցիչները և ՀՀ նախագահը, հանդիպելով իրար, քաղաքավարության, վարվեցողության տարրական կանոններից ելնելով, ժպտում և բարևում են` շահարկում եք, ծաղրում, անիծում, հայհոյում, վիրավորում: Կուսակցությունները որոշում են մասնակցել Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկմանը, որպեսզի իրենց մոտեցումներով, մասնակցությամբ օգնեն ՀՀ քաղաքացուն գիտակցել այդ փոփոխությունների էությունը, կողմնորոշվել վերջապես և նոր քվեարկել, ասում եք՝ ջուր են լցնում իշխանությունների, ՀՀԿ-ի ջրաղացին… Դա քիչ էր, հիմա էլ քաղաքական դաշտի բռնաբարության փորձագետ, ՀԱԿԿ-ի Սև կարդինալ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը լեգիտիմ չէ: Իսկ ես գտնում եմ, որ հենց ինքը լեգիտիմ չէ առհասարակ… Եվ ընդհանրապես… Եվ մասնավորապես…
Լավ, ի՞նչ եք ուզում դուք, ի՞նչ է ձեր ուզածը… Ի՞նչ վատ բան կա, որ քննարկեն, առաջարկություններ անեն, քննադատեն, ապացուցեն այս կամ այն կառավարման համակարգի առավելությունները կամ թերությունները: Իմ կարծիքով՝ ոչ մի վատ բան էլ չկա, ընդհակառակը՝ մասնակցելը պարտադիր է, նույնիսկ անհրաժեշտ:
Բայց չէ, ինչպե՞ս… «Ժխտել ժխտել մինչև վերջ»…
Ճիշտ կլինի ՀԱԿ-ի անունը փոխել և դնել ԺՔՀԱԿ` Ժխտող, Քրֆող Հայերի Արժեզրկված Կոնգրես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել