Tert.am-ը գրում է.
Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանալով 8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Նշենք, որ այլընտրանքային թեկնածու չլինելու պարագայում առաջադրված թեկնածուն կարող է ընտրվել կամ վերընտրվել, թեպետ Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810 ընտրող` ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից:
Քվեատուփում առկա 9 246 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 265-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/16/ruben-khlghatyan/1618285
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



