1in.am–ը գրում է.

benzino-2-74636

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել որպես «20/30» վերլուծական հաղորդման հաղորդավար GDS հեռուստաընկերության եթերում. վերջինս պատկանում է նրա որդուն, հաղորդում է RIA Novosti-ն:

Իվանիշվիլին կարծում է, որ այսօր ծայրահեղ անհրաժեշտ է քաղաքական իրադարձությունների ամենօրյա օբյեկտիվ վերլուծություն, քանի որ խախտվել է տեղեկատվական հավասարակշռությունը Վրաստանի մեդիատարածքում:

Իվանիշվիլին ընդունել է, որ Վրաստանում տնտեսական բարդ վիճակ է ստեղծվել, սակայն ոչ մի աղետ և քաոս չկա, ինչպես փորձում են ներկայացնել վրացի որոշ փորձագետներ և հեռուստաալիքներ:

«Մենք կփորձենք օբյեկտիվ վերլուծության միջոցով բացատրել դա բնակչությանը»,- ասել է Իվանիշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել