Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չափազանց ազնիվ գտնվեց՝ ասելով, որ ինքը կուսակցությունից հեռացել է, որովհետև կանգնած է եղել ոչ ԲՀԿ-ի, այլ անձի՝ Գագիկ Ծառուկյանի կողքին: Ազնիվ ու շիտակ է ասված, ինչը սակայն բացահայտում է մեր քաղաքական համակարգի սնանկությունն ու թշվառությունը: Անձին նվիրվելը վատ բան չէ, երբ դա տեղի է ունենում ընտանիքում, ընտանեկան միջավայրում, կենցաղում, իսկ քաղաքականության մեջ, առաջին հերթին՝ նվիրված պետք է լինել գաղափարներին ու ծրագրերին, արժեքներին ու սկզբունքներին: Հայաստանում այդպես չէ, ու մեկ անձի լինել-չլինելը կարող է արմատապես փոխել քաղաքական դասավորությունը, ուժերի հարաբերակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել