1in.am–ը գրում է.

Ավստրիացի բժիշկը հատուկ Պուտինին օգնելու նպատակով ժամանել է Մոսկվա, հայտնում է Kurier am Sonntag-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տառապում է մեջքի ցավերից։ Նրան օգնություն ցույց տալու համար Մոսկվա է ժամանել ավստրիացի օրթոպեդ։
Ըստ թերթի՝ բժիշկը Վիեննայից եկել է Մոսկվա, որպեսզի օգնի նախագահին՝ ազատվելու մեջքի ցավերից։ Թե որն է տեղեկության աղբյուրը՝ թերթը չի նշում, ինչպես չի նշում նաև բժշկի ազգանունը։
Մարտի հինգից հետո ՌԴ նախագահը հրապարակային ելույթ չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել նրա հնարավոր հիվանդության մասին։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախագահի «անհետացման» շուրջ աղմուկը համարում է «գարնանային սրացում»։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1573567.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



