Tert.am-ը գրում է.
ՀՀ փաստաբանների պալատը և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը դեռևս մեկ տարի առաջ սիրիահայերին ներկայացրին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»: Մինչ ձեռնարկը ներկայացնելը կար «Սիրիահայերի իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը, որն ունեցել է երկու փուլ: Ծրագրի գաղափարը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանինն է:
Tert.am-ի հետ զրույցում Մեղրյանը մանրամասնեց, որ առաջին փուլում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում այն սիրիահայերին, որոնք դրա կարիքն ունեն:
«Հետագայում շոշափված հարցերի և մեր մոնիտորինգի արդյունքների ամփոփմամբ ձևավորեց մի ձեռնարկ՝ հարցուպատասխանի տեսքով, որպեսզի սիրիահայերն ունենան մի ձեռնարկ, որը կարող են մշտապես օգտագործել»,-ասաց Զինավոր Մեղրյանը՝ նշելով, որ ծրագրին մասնակցել են շուրջ 70 սիրիահայեր, անվճար խորհրդատվություն են ստացել, որոշ պարագաներում եղել են նաև դատական ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանների պալատն անվճար փաստաբաններ է տրամադրել սիրիահայերին, իրենց դատական գործերի շրջանակներում:
Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակն առաջարկել է իր աջակցությունը և Փաստաբանների պալատի հետ համատեղ ստեղծել են ձեռնարկը, որը քառալեզու է՝ արևմտահայերեն, արևելահայերեն, արաբերեն և անգլերեն:
Զինավոր Մեղրյանն ասաց, որ սիրիահայերի կողմից տրվող հարցերը տարբեր են՝ բիզնես ոլորտ, քաղաքացիություն, անշարժ գույք, այսինքն՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՀՀ քաղաքացիներին, հետաքրքրում են և նրանց:
«Մեր ամենակարևոր նպատակն այն է, որ այս ձեռնարկի մասին տեղեկատվությունն ավելի շատ տարածվի, որպեսզի սիրիահայերն ինչպես իրենց կենտրոններում, այնպես էլ Փաստաբանների պալատից և ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակից կարողանան վերցնել անվճար ձեռնարկները»,-ասաց Զինավոր Մեղրյանը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե իրենց մոտ տպավորություն է եղել, որ ավելի շատ խնդիրները վերաբերելու են քաղաքացիությանը, կեցության կարգավիճակներին, անձնագրի հետ կապված խնդիրներին: Սակայն աշխատանքները ցույց են տվել, որ հարցերի շատ մեծ շրջանակ է շոշափվում` բիզնես, վարձակալության պայմանագրեր, կազմակերպությունների գրանցում:
Շարունակությունն՝ այստեղ



