1in.am-ը գրում է. Ադրենալինի սիրահարների համար novate.ru-ն ներկայացնում է զբոսաշրջային 9 էքստրեմալ արահատներ: 1. Լեռ Հուաշան-Շենսի, Չինաստան 2. Ժայռ Մարգարե, Կալիֆոռնիա, ԱՄՆ 3. Ուրվականային քարանձավ և Փիքոք Սփրինգս, ԱՄՆ 4. Հեծանվային արահետ Մոհեր, Իռլանդիա 5. Ֆալուզի ջրվեժներ, Վաշինգտոն, ԱՄՆ 6. Լող՝ սպիտակ շնաձկների հետ, Կալիֆոռնիա, ԱՄՆ 7. Սար Պլանժեր, Ալյասկա, ԱՄՆ Սարի բարձրությունը 300 մետր է, այն հաղթահարելը գրեթե անհնար է, որովհետև լեռնալանջերը գտնվում են 70-80 աստիճան անկյան տակ: 8. Վերելք սառած ջրվեժ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա Կանադացի լեռնագնացները նոր զբաղմունք են գտել. նրանք բարձրանում են 182 մ բարձրություն ունեցող սառած ջրվեժները: 9. Մխացող գագաթներ, Չիլի, Գվատեմալա
Շենսիի արվարձանում գտնվող լեռան գագաթը հասնում է 2100 մետր բարձրության: Ուղղաբերձ ժայռերի պատճառով լեռան վրա հնարավոր է բարձրանալ միայն 1800-ականներին կառուցված «արահետների համակարգով»:
Համարյա անթերի հարթություն ունեցող այս ժայռը կիրճից վեր է խոյանում ավելի քան 550 մետր: Այն այնքան ամուր է, որ լեռնագնացները չեն կարողանում օգտագործել սովորական կեռիկներ:
Դայվինգի և անձավագիտության համադրումը էքստրեմալ տուրիզմում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Դրա ժամանակ էքստրեմալները լողում են միանգամայն մութ ստորջրյա քարանձավներում:
Մոհերի ժայռերը հնագույն գոյացություններ են: Նեղ քարքարոտ խութը (լայնությունը՝ 10 սմ), որով ձգվում է հեծանվային արահետը, անցնում է 180 մ բարձրություն ունեցող գիրթ ժայռի երկայնքով:
22-ամյա Թայլեր Բրեդն արդեն հայտնի է որպես էքստրեմալ: Նրա հերթական «խելագարությունը» դարձել է 60 մետրանոց ջրվեժից անկումը:
Տախտակի վրա սովորական թիավարումը գնալով ավելի մեծ ճանաչում է գտնում: Քրիս Ֆալլոուսը այս հանգիստ սպորտաձևը վերածել է մահվան հետ խաղի: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հանգիստ թիավարում` շնաձկներից 1.7 մետր հեռավորության վրա:

Այս սպորտաձևը կոչվում է հրաբխային ալպինիզմ: Սուր զգացողությունների սիրահարները բարձրանում են Պակայա հրաբխային լեռը, որը 2.4 կմ բարձրություն ունի: Մի քանի մետրի վրա հոսում է թեժ լավան: