«Ամենախելացին» հաղորդաշարը կլրացնի հայկական հեռուստատեսության հետաքրքիր լինելու «բացը»։ Երեկ մեկնարկեց մէ՜ ոսկի, մէ հրաշք, մէ անզուգական նախագծերից մեկը (մեռնեմ քիֆիս ջանին էլ): Ես այդ հաղորդաշարի ամեն վայրկյանը վայելել եմ, նախագիծ, որն ապացուցում է, որ մեր երկրում բացի «diR like Ete sirel eS» ստատուս գրողներից բացի՝ գոյություն ունեն նաև տաղանդավոր ու գրագետ երիտասարդներ։
Նախագիծ, որն ապացուցում է, որ դպրոցներում էլ են սովորեցնում, ու սովորողը կսովորի։
Նախագիծ, որը ներկայացնում է մարզում ապրող երեխաների խելքի ողջ «գեղեցկությունը»:
Նախագիծ, որը թույլ է տալիս երեխաներին ինքնադրսևորել ու ցուցադրել իրենց տաղանդները։
Այսպես շատ կարող եմ շարունակել այս նախագծի պլյուսները, բայց միայն կասեմ, որ այս հաղորդումը լրացնում է այն «բացը», որ կա մեր հեռուստատեսությունում, կլրացնի հետաքրքիր հաղորդաշարի պակասը։
Ապրեն նախագծի ստեղծողները, ու ես հպարտ եմ, որ նմանատիպ հայ երեխաներ ունենք ու շնորհակալ եմ նրանց ծնողներից՝ նման երեխաներ մեծացնելու համար։
Հ.Գ. Նազենին էլ, ինչպես միշտ, մէ հրաշք գեեղեցիկ էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել