Tert.am-ը գրում է․

System of a Down ռոք խումբը 2015-ի հոկտեմբերի 6-ին  համերգով հանդես կգա Մեքսիկայում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake Up The Souls համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում:

Հանրահայտ երաժիշտներն, ովքեր իրենց առաջին ալբոմը թողարկել են 1998-ին,  երկարմայա կարիերայի ընթացքում իրենց ստեղծագործություններով պայքարել են բռնությունների, պատերազմների, տարբեր հասարակական խնդիրների  և ցեղասպանության դեմ:

Ինչպես գրում է starmedia.com կայքը` խմբի երաժիշտներ Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Դարոն Մալաքյանը (կիթառ, վոկալ), Շավո Օդաջյանը (բասս կիթառ) և Ջոն Դոլմանյանը (հարվածային գործիքներ), ովքեր 1915-ի Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, նախաձեռնել են  Wake Up The Souls համերգային շրջագայությունը, որն սկսվելու է ապրիլի 23-ին` երևանյան համերգով:

 Մեքսիկացի երկրպագուներին երաժիշտները կներկայանան Մեխիկոյի «Պալասիո դե լոս Դեպորտես» մարզադաշտում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել