Այսպես 1945-1994-ը ԱՄՆ-ն կատարել է 55 հաջողված ներխուժում ընդդեմ օրինական ընտրված իշխանությունների և 30-ից ավել ազգային-ազատագրական շարժումների ճնշումների: Նրանց թվում են նաև ոչ միայն Կորեական և Վյետնամական պատերազմները, այլ նաև ներխուժումը Լիբանան 1958թվականին, Կուբա 1961-ին, Դոմենիկյան Հանրապետություն 1965-ին,Պարսկաստանի վարչապետ Մասադիկի տապալումը 1953-ին, Գվատեմալայի նախագահ Արբեսին 1954-ին, Ինդոնեզիայի նախագահ Սուկարնեին 1965-ին:
Իսկ եթե վերցնենք վերջին 30 տարիների ԱՄՆ-ի պատմությունը, ապա ամերիկացիներն օրինակ էին ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ մասնակցելով հետևյալ զինված հակամարտություններում: 1983թ.-ի դեկտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի զորքերը հորինած պատճառաբանությամբ (իբրև իպաշտպանություն Ամերիկացի ուսանողներին) ներխուժեցին փոքր կղզիական Գրենադա պետության տարածք, բայց իրականում տեղեկան իշխանությանը տապալելու համար, որը տրամադրված էր գործակցելու սոցիալիստական ճամբարի պետությունների հետ:
1989թ.-ի դեկտեմբերի 25-ին ներխուժում է Պանամա՝ այս անգամ էլ պատճառաբանելով ի պաշտպանություն Ամերիկայի քաղաքացիների և դեմոկրատիայի վերականգնումն այդ երկրում, բայց իրականում ներխուժման պատճառն էր երկար տարիներ Ամերիկայի գործակալ և տեղի բռնակալ Մանուել Նարիեգոն, որը ցանկանում էր դուրս գալ Ամերիկայի ազդեցությունից: