«Հույս ունենք, Գետարգելում այս անգամ ընտրությունները կկայանան»Panorama.am-ը գրում է․

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում մարտի 5-ին համայնքապետի նոր ընտրություններ են նշանակված: Վաղը լրանում է թեկնածուների առաջադրման ժամկետը: Այս պահի դրությամբ, ԿԸՀ պաշտոնական կայքէջում, ընդամնեը մեկ թեկնածուի անուն է նշված: Ինքնաառաջադրվել է գործող գյուղապետ, անկուսակցական Արսեն Կարապետյանը:

Թիվ 28 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Պարույր Մանուկյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել ևս մեկ քաղաքացի՝ անկուսակցական Զավեն Գարեգինի Մխիթարյան:

«Հուսով ենք, որ այս անգամ ընտրությունները կկայանան: Նախորդ անգամ էլ գիտեինք, որ կլիներ, բայց չեղավ, երկու թեկնածուներից մեկը հետ վերցրեց փաստաթղթերը»,-ասաց Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել