Armlur.am-ը գրում է․
Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց Հայաստանի զարգացման հեռանկարը կապել ԵՏՄ-ի հետ, եւ դրանից ընդամենը մեկ օր առաջ Եվրամիության գովքն անող հանրապետականները ստիպված եղան կայծակնային արագությամբ փոխել իրենց «երգացանկն» ու ձեռնամուխ լինել արդեն եվրասիական հեռանկարների գովերգմանը, ահա, այդ օրերին արդեն պրոֆեսիոնալ տնտեսագետները հայտարարում էին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց կարճ ժամանակ անց մենք ստիպված ենք լինելու մտնել ռուբլու գոտի:
Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության տնտեսագետ պատգամավորներն ու Կառավարության անդամները ջանք ու եռանդ չէին խնայում` համոզելու համար, թե ՀՀ դրամը փոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Հետագայում, երբ միասնական արժույթի մասին խոսակցությունները վերստին մտան շրջանառության մեջ, իշխանական տնտեսագետներն արդեն այդքան կտրուկ չէին հերքում ռուբլու՝ գոտի մտնելու հավանականությունը, սակայն նշում էին, թե այդ մասին հնարավոր կլինի մտածել առնվազն տասը տարի հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



